Քայլի Ջենները ներկայացել է կրծկալով և թաց մազերով

Մոդել և գործարար Քայլի Ջենները ներկայացել է բաց արտաքինով։ Daily Mail կայքը հրապարակել է աստղի լուսանկարները։

26-ամյա Քայլի Ջեններին պապարացիները բռնացրել են Costes հյուրանոցից դուրս գալու ժամանակ, որտեղ նա ընթրում էր ընկերների հետ։

Գործարարուհին հանրությանը ներկայացել է սև թավշյա կրծկալով և ուսից ընկած խալաթով։ Հանրաճանաչ հեռուստաաստղը իր տեսքն ամբողջացրել է Christian Louboutin կոշիկներով և ատլասե կլատչ-պայուսակով։ Քայլի Ջենները դիմահարդարման մեջ ընդգծել է աչքերն ու մազերը հարդարել թաց էֆեկտով։
 

Աղբյուր` Panorama.am