Քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քր․ օր․-ի 344-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է՝ Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը։

Ավելի վաղ կայքը ներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես էր վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանն իր մեքենայով Երևանում դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։