Աստղագուշակ փետրվարի 16-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է այն գործերն ավարտելու համար, որոնցից երկար ժամանակ գլուխ հանել չի հաջողվել, կամ էլ փորձելու լուծել բոլորին անհանգստացնող հարցերը: Աստղերը կաջակցեն ձեզ, շատ բան ամենաբարենպաստ ձևով կդասավորվի: Ձեզանից պահանջվելու է միայն ամբողջությամբ օգտվել բացված բոլոր հնարավորություններից:

Չնայած դրական միտումների ուժեղ ազդեցությանը, որոշ Խոյեր դժվարությամբ հանգստություն կպահպանեն: Անկայուն հուզական դաշտի պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի, նույնիսկ աննշան իրադարձությունները կարող են թևաթափ անել ձեզ: Սակայն մտերիմներն անպայման կգտնեն ձեզ աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Դուք առանձնապես ռիսկի չեք դիմի, բայց կարևոր գործում հաջողության հասնելու հնարավորությունն էլ բաց չեք թողնի: Որոշ Ցուլեր չափազանց գրավիչ առաջարկներ կստանան, մյուսները հնարավորություն կունենան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Լուրջ խնդիրներ չեն առաջանա շրջապատողների հետ շփումներում: Տարաձայնությունների և վեճերի առիթներ չեն ստեղծվի, կհաջողվի մոտեցում գտնել նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Երեկոն հարմար կլինի ժամանցային միջոցառումների այցելելու համար, հնարավոր են հաճելի ծանոթություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու, ուսման և հետազոտական աշխատանքի, ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ ոչ ոք չի նկատել: Նախկինում ձեր ունակությունները թերագնահատող մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Չի բացառվում նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը հարմար կլինի և՛ ընտանեկան միջոցառումների, և՛ ընկերների ու մյուս մտերիմների հետ հանդիպելու համար: Ռոմանտիկ ժամադրությունն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե մեծ փոփոխություններ կամ կարևոր հաղթանակներ բերի, սակայն բավական հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի առօրյա առաջադրանքները լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Տհաճ անակնկալների համար կարող են չմտահոգվել ֆինանսական գործերով զբաղված Խեցգետինները:

Գործնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Եթե նախկինում ոչ մի կերպ չի հաջողվել ընդհանուր լեզու գտնել կոլեգաների հետ, այսօր դա կստացվի: Օրվա երկրորդ կեսին արժե ուշադիր լինեն ուղևորությունների մեկնողները. ճանապարհին մանր-մունր տհաճությունները չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք՝ սկսած ամենահասարակներից ու ծանոթներից, վերջացրած նորերով ու բարդերով: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես արժե գործել, և դուք անպայման կլսեք նրան: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, ձեր ճշմարտացիությունն էլ շուտով բոլորի համար ակնհայտ կդառնա:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մւտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, հաջող գործարքներ ու գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու և ապագայի մասին մտորելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, ձեր հնարավորություններն էլ ճիշտ կգնահատեք: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններից շատերը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու և հաշտվելու համար: Մտերիմները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին, օգնություն կառաջարկեն ձեր գործերում: Երեկոն հեռվից լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ ժամանակ պիտի ծախսեք դատարկ զրույցների և ձեզ համար առանձնապես հետաքրքրություն չներկայացնող բաները քննարկելու վրա: Սակայն շրջապատողներին արժե ուշադիր լսել. նրանք կարող են պատահաբար կիսվել հետաքրքիր տեղեկատվությամբ կամ ասել այն, ինչը ձեզ հետաքրքիր մտքեր կտա:

Օրը բարենպաստ կլինի մտորումների, ուսման ու ստեղծագործ զբաղմունքների համար: Ձեր գաղափարները շատերին անսովոր կամ չափազանց համարձակ կթվան, բայց եթե մտածածն իրագործելու հարցում օգնության կարիք ունենաք, ապա մի քանի անգամ խնդրելու անհրաժեշտություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր  է նոր նախաձեռնությունների համար: Ինչքան շատ ուշադրություն դրանք գրավեն, այնքան լավ: Մարդիկ, որոնք նախկինում ձեր մասին շատ քիչ բան գիտեին, կհետաքրքրվեն ձեր գաղափարներով, կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ կամ նույնիսկ ընկերանալ: Համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց վրա կկարողանաք ամեն հարցում հույս դնել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, և դուք պիտի հետաձգեք սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Բայց դուք ընդհանուր առմամբ գոհ կմնաք և՛ օրվանից, և՛ ձեր ջանքերի արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արագ գործեք: Դուք շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կունենաք, կավարտեք ավելի վաղ սկսածը: Շատ Աղեղնավորների ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել նոր իրավիճակում ու հասկանալ, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ արժե զգոն լինել:

Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա: Շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, և կարևոր չէ՝ դրանք ձեր մտերիմներն են, թե նոր ծանոթները: Օրը հատկապես բարենպաստ կլինի սիրահարվածների համար: Նրանց անմոռանալի ժամադրություններ ու շատ հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ նորություններով: Եթե դուք կենտրոնանաք մասնագիտական առաջադրանքների վրա, ապա շատ լավ կլուծեք դրանք, և շատ ժամանակ էլ չի պահանջվի: Որոշ Այծեղջյուրներ նոր համախոհներ կգտնեն, որոնց հետ շուտով կընկերանան:

Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն օրվա երկրորդ կեսին: Սկզբում դրանք լրիվ ֆանտաստիկ կթան, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ մտածած ամեն ինչ հաջողվելու է իրագործել: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, դրանք արժե հնարավորինս շուտ ստանձնել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ու հարմար մի շարք հարցեր լուծելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք կկարողանաք ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում ու տանը, որոնց պատճառն աննշան իրադարձությունները կլինեն: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումն ու կարևոր որոշումներ չընդունեք: Մի փոքր սպասեք. շատ շուտով հավասարակշռությունը կվերականգնվի, շատ բան կհեշտանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Շատ Ձկներ այդ հատվածում հակված կլինեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով, տագնապել մի բանի համար, ինչի մասին առաջ չէին էլ մտածի: Լավ է հետաձգեք գումարի հետ կապված հարցերի լուծումը և լուրջ ֆինանսական պարտավորություններով չկապվել:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններ կբացվեն, վաղուց մտածածը կյանքի կոչելու շանս կընձեռվի: Այս հատվածը բարենպաստ կլինի շփումների համար: Տարաձայնություններն ու վեճերն անցյալում կմնան, դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: