Երգչուհի Էլլի Գուլդինգը չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվել է

Բրիտանացի երգչուհի Էլլի Գուլդինգը չորս տարվա ամուսնությունից հետո բաժանվում է ամուսնուց՝ արվեստի դիլեր Կասպար Ջոփլինգից։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։

Love Me Like You Do հիթի կատարղը չի ասել, թե ինչն է եղել բաժանության պատճառը և ով է դրա նախաձեռնողը, սակայն նշել է, որ իր նախկին ամուսնու հետ հարաբերություններն ավարտվել են ընկերական նոտայով։

«Վերջին իրադարձությունների պատճառով ես կարծում եմ, որ այլ տարբերակ չկա, քան տեղեկացնելը, որ Կասպարն ու ես որոշ ժամանակ առաջ բաժանվել ենք: Մենք մնում ենք մտերիմ ընկերներ և կմեծացնենք մեր որդուն՝ իր լավագույն շահերից ելնելով: Մենք որոշել ենք պահպանել նրա գաղտնիությունը: Նախապես շնորհակալություն ենք հայտնում մարդկանց մեր որոշումը հարգելու համար: Հետևաբար, մենք այլևս մեկնաբանություններ չենք անի այս հարցի վերաբերյալ», – գրել է Էլլի Գուլդինգը:

Իր հերթին Ջոփլինգը նույնպես հայտարարություն է արել՝ բամբասանքներից խուսափելու համար։

«Ես իսկապես հուսով եմ, որ այս հայտարարությունից հետո հնարավոր կլինի խուսափել լրատվամիջոցների ցանկացած շահարկումից: Էլլին և ես որոշել ենք բաժանվել: Մեր անմիջական ընտանիքն ու ընկերներն արդեն գիտեին այս մասին, բայց մենք որոշեցինք անել հնարավորը, որպեսզի դա գաղտնի մնա ուրիշներից: Էլլին և ես մնում ենք ամենամտերիմ ընկերները և, ամենակարևորը, աշխարհի լավագույն փոքրիկի՝ Արթուրի ծնողները»,- գրել է նա։