Միրանդա Քերը լույս աշխարհ է բերել չորրորդ երեխային

40-ամյա մոդել Միրանդա Քերը չորրորդ անգամ մայր է դարձել։ Էվան Շպիգելի կինը բարի լուրով կիսվել է Snapchat մեսենջերում։ «Մենք այնքան ոգևորված ենք հայտարարելու մեր արևի փոքրիկ ճառագայթի՝ Պիեռ Քեր Շպիգելի ծննդյան մասին: Մենք չէինք կարող ավելի երջանիկ լինել», – գրել է նա ծաղկեփնջի, դեղին մանկական գուլպաների և «Pierre» գրությամբ կապույտ ծածկոցիլուսանկարին կից:

Միրանդա Քերը և Էվան Շպիգելը երեք երեխա ունեն, որոնք մեծանում են իրենց ընտանիքում՝ երեքամյա Մայլսը, հինգամյա Հարթը և 12-ամյա Ֆլինը՝ մոդելի որդին իր նախկին ամուսնուց՝ հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումից։ Անցյալ տարի Քերը Vogue-ին ասել է, որ ինքը միշտ ցանկացել է տղաների մայր լինել. «Ես պարզապես սիրում եմ մայր լինել և միշտ ցանկացել եմ երեք տղա ունենալ, այնպես որ ես շատ բախտավոր եմ, որ ունեմ երեք առողջ որդի»: Նա նաև ամսագրին ասել է, որ իր ընտանիքն իր «թիվ մեկ առաջնահերթությունն է»:

Քերն ու Շպիգելը հանդիպել են 2014թ.: Մոդելը գրավել է ձեռներեցին, ով այն ժամանակ հիմնականում հետաքրքրված էր համակարգիչներով, գրավել է յոգայի իր կիրքով և ճիշտ սնվելով։ Նրանք ամուսնացած են 2017 թվականի մայիսից։ Միրանդան նաև լավ հարաբերություններ է պահպանում նախկին ամուսնու՝ Օռլանդո Բլումի հետ, որից նա բաժանվել է 2013 թվականին։