Քենդալ Ջենները վերականգնել է հարաբերությունները նախկին ընկերոջ՝ Դևին Բուքերի հետ

Քենդալ Ջենները կրկին սկսել է հանդիպել Phoenix Suns-ի բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ, ում հետ նա հարաբերությունների մեջ էր մոտ երկու տարի։

Երկու ամիս առաջ էր մոդելը բաժանվել ռեփեր Bad Bunny-ից։ Ինչպես նշում է ET-ը, և՛ Ջենները, և՛ պուերտոռիկացի երաժիշտը սկզբում հասկացել են, որ իրենց հարաբերությունները երկար չեն տևի, և դա եղել է հենց այն, ինչ տեղի է ունեցել։

Հեռուստաաստղի նախկին սիրելիի հետ վերամիավորման մասին լուրերը հայտնվեցին Super Bowl-ից հետո, քանի որ հայտնիները խաղը դիտել էին նույն VIP զոնայից, որը նրանք, սակայն, կիսել էին Ջասթին Բիբերի, նրա կնոջ՝ Հեյլիի և քույրերի՝ Քենդալի, Քիմ և Քլոե Քարդաշյանների հետ: Քենդալին նկատել են նաև Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում, Բուկերը այնտեղ խաղ է անցկացրել:

Այժմ TMZ-ի աղբյուրը հաստատել է, որ աստղերը որոշել են հարաբերություններին երկրորդ հնարավորություն տալ։ Ինսայդերի խոսքով՝ նրանք սկսել են շատ ժամանակ անցկացնել միասին, սակայն փորձում են չշտապել ու միանգամից լուրջ բանի չանցնել՝ ամեն ինչ աստիճանաբար անելով։

Քենդալի և Դևինի սիրավեպը սկսվել է 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի տարածման հենց սկզբում։ 2021 թվականի Վալենտինի օրը Ջեններն առաջին անգամ սոցիալական ցանցերում կիսվել է իր սիրելիի հետ համատեղ լուսանկարով, իսկ 2022 թվականի հոկտեմբերին զույգը բաժանվել է անհամատեղելի գրաֆիկի պատճառով. հայտնիները չափազանց զբաղված գրաֆիկ ունեին և որոշել են կենտրոնանալ իրենց կարիերայի վրա: