Նոր սանրվածքով Բիանկա Ցենսորին և Քանյե Ուեսթը՝ Միլանի նորաձևության շաբաթին

Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Ցենսորին, փետրվարի 23-ին ներկա են գտնվել Marni-ի նոր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Սկանդալային զույգը գրավել է մամուլի ողջ ուշադրությունը՝ մեծապես Բիանկայի անսովոր կերպարի շնորհիվ, ով անսպասելիորեն փոխել է իր սանրվածքը: Ինչ վերաբերում է հագուստի ընտրությանը, ապա արմատապես ոչինչ չի փոխվել՝ Ցենսորին կրկին գործնականում մերկ էր՝ նա կրում էր միայն կաշվե բոդի, որը հագել էր վարդագույն երկարաճիտ կոշիկների հետ։

Ուեսթը ավանդաբար սևազգեստ էր, բայց գոնե այս անգամ դեմքը չի թաքցրել դիմակի հետևում։ Զույգը շոուն դիտում էր առաջին շարքից՝ քաղցր զրուցելով միմյանց և մյուս հյուրերի հետ, որոնց թվում էին Բելլա Թորնը, Աննա Դելլո Ռուսսոն և այլ հայտնիներ։

Վերջերս Քանյեն ու Բիանկան զբաղված էին ռեփերի նոր՝ Vultures ալբոմի գովազդով։ Ըստ ինսայդերների՝ ալբոմի կոմերցիոն հաջողությունը զգալիորեն ազդել է զույգի հարաբերությունների բարելավման վրա։