«Universe». Ռոզա Լինը նոր երգ է թողարկել

Երգչուհի Ռոզա Լինը, որի եվրատեսիլյան «Snap» երգը մինչ օրս հնչում է տարբեր հարթակներում, երկրպագուների դատին է հանձնել  «Universe» (Տիեզերք) երգը: Երգն արդեն հասանելի է Ռոզա Լինի «YouTube»-ի պաշտոնական ալիքում:

Երգչուհին երգի ստեղծման համար շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին, երկրպագուներին, որոնք անհամբեր սպասել են  երգի թողարկմանը: