Ամեն դեպքում սիրավե՞պ. Քիմ Քարդաշյանին լուսանկարել են ֆուտբոլիստի գրկում

Անցած աշնանը լուրեր տարածվեցին, որ Քիմ Քարդաշյանը հանդիպում է ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ։ Աստղերին հաճախ էին միասին տեսնում։ Ինսայդերները նաև ասել են, որ Քիմի ընտանիքը դեմ չէ նրանց հարաբերություններին։

Նախօրեին աստղերը ներկա են եղել Բեյոնսեի և Ջեյ Զիի երեկույթին։ Ավելի ուշ TMZ կայքը հրապարակել է կադրեր, որտեղ Քիմն ու Օդելը գրկախառնվում են։

Ի դեպ, ավելի վաղ Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, ասել էր, որ այժմ ինքը և իր դուստրերը մտադիր չեն պաշտոնապես կապել իրենց երկրորդ կեսերի հետ։ «Մենք բոլորս զվարճանում ենք, իսկ ամուսնության պլաններ դեռ չունենք»,- ասել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ղեկավարը։