Ռուսերեն հայհոյանք շապիկին և տիտանե գրիլզներ. ինչ տեսքով է Քանյե Ուեսթը բեմ բարձրացել

Մինչ բոլորը կհասցնեին ուշքի գալ այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին միավորվեցին՝ աջակցելու ռեփերին նրա ելույթի ժամանակ, արտիստն արդեն քննարկման այլ առիթ էր տվել։ Համերգից կադրեր են հայտնվել սոցցանցերում։

Սան Ֆրանցիսկոյում համերգի ժամանակ Քանյեն բեմ է բարձրացել՝ ռուսերեն «*** Адидас» գրությամբ շապիկով։ Բացի հաղորդագրությունից, որը սպիտակ տառերով տպված էր դիմային մասում, նա համոզվել է, որ հետևի մասում լինի նաև ռուսերեն իմաստալից «Иди *****» տեքստը։ Ամենայն հավանականությամբ, դիզայները Գոշա Ռուբչինսկին է, ում հետ Քանյեն վերջերս թողարկել է «Черные псы» հագուստի հավաքածուն։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և Adidas-ի հակամարտությունը շարունակվում է 2018 թվականից, երբ ռեփերն առաջին անգամ սկսել է անպարկեշտ խոսել գերմանական ապրանքանիշի հասցեին։ 2022 թվականին ընկերությունը դադարեցրեց իր համագործակցությունը երաժշտի հետ՝ ասելով, որ «չի հանդուրժում հակասեմականությունը կամ ատելության խոսքի որևէ այլ դրսևորում»։