Ի՞նչ է պատահել Ռայան Գոսլինգի դեմքին. պատմում է կոսմետոլոգը

Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, իսկ համացանցը դեռ քննարկում է նրա գլխավոր հյուրերին։ Հատկապես Ռայան Գոսլինգին։ Օգտատերերին հետաքրքրել է ոչ այնքան դերասանի ելույթը «I’m Just Ken» երգով, որքան նրա փոխված դեմքը։

Իսկապես, եթե համեմատեք Գոսլինգի անցյալ տարվա և նոր լուսանկարները, ապա կնկատեք, որ նրա այտերն ավելի «լեցուն» են դարձել, իսկ դեմքը՝ ավելի թարմացած։ Դերասանը պարզապես մի փոքր գիրացե՞լ է, թե՞ չափն անցել է ֆիլերներով։

«Այստեղ միանշանակ կարող ենք ասել, որ դեմքի միջին գոտին դարձել է ավելի «լիքը»: Ամենայն հավանականությամբ, զիգոմատիկ հատվածի ֆիլներների պատճառով: Կարելի է մտածել նաև այս հատվածի լիպոֆիլինգի մասին։ Սա պրոցեդուրա է, որի ընթացքում մարմնի մեկ այլ հատվածից սեփական մանրացված ճարպը ներարկվում է դեմքի տարածքի տեղային կետեր: Պրոցեդուրայից հետո ճարպի մի մասը ներծծվում է և մնում է միայն թարմության մի փոքր ազդեցություն: Ցավոք, երկու մեթոդներն էլ ունենում են անցանկալի ազդեցություն՝ այտուց: Եթե ​​դուք չափն անցնեք լցանյութի և ճարպի քանակով (լիպոֆիլինգ անելիս) կամ եթե պրոցեդուրաները սխալ են կատարվում սխալ շերտերում, ապա կառաջանա հակադարձ, այսպես կոչված, «ալկոհոլային էֆեկտ»,- մանրամասնել է պլաստիկ վիրաբույժը: