Երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խաղшտներից մեկին պարտք է 50 մլն դոլար

Ամերիկացի երգիչ Բրունո Մարսը Լաս Վեգասի խոշորագույն խաղատներից մեկին պարտք է 50 մլն դոլար, հայտնում է Complex-ը։

Ըստ ինսայդերների՝ 38-ամյա կատարողը 2016-ին գործարքի մեջ է մտել խաղատան հետ, որի համաձայն կարող էր տարեկան վաստակել 90 միլիոն դոլար, սակայն այժմ ելույթներից ստացած գումարը երգիչը տալիս է որպես պարտք։

Հրատարակությունը նշում է, որ Բրունո Մարսն ավելի վաղ պատմել է մոլախաղերից իր կախվածության մասին։ Կատարողը խոստովանել է, որ սկսել է խաղալ «հայտնի դառնալուց շատ առաջ»։ Նա առաջին անգամ խաղատուն է այցելել 19 տարեկանում։

«Հիշում եմ իմ առաջին խաղադրույքը, ձեռքս դողում էր», – պատմել էր աստղը:

Նա նշել էր, որ իր առաջին խաղադրույքի ժամանակ կորցրել է 100 դոլար։