Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողարկվի 2025 թվականին

«Սև հայելի» (Black Mirror) հեռուստասերիալը հանդիսատեսին կներկայանա նոր եթերաշրջանով: Netflix-ը հաստատել է, որ Չառլի Բրուկերի գիտաֆանտաստիկ Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին։ Ինչպես հայտնում է The Verge-ը, սերիալի յոթերորդ եթերաշրջանը կունենա վեց սերիա։

Առայժմ շատ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ընկերությունն ասում է, որ թեև այն բաղկացած կլինի նոր պատմություններից, սակայն մասերից մեկը կլինի 4-րդ սեզոնի «USS Callister»-ի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ջեսի Պլեմոնսը:

Շոուի վերադարձը համեմատաբար կարճ ընդմիջումից հետո է նախատեսվում, գոնե Black Mirror-ի չափանիշներով: 6-րդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին և ներառում էր մի քանի սերիա, որոնք ընդգրկում էին տիեզերական թեմաներով սարսափից մինչև սթրիմինգի ապագայի երգիծանք: