Շակիրան խոստովանել է, որ շատ բան է զոհաբերել հանուն Ժերար Պիկեի հետ հարաբերությունների

2022 թվականի ամռանը Շակիրան 12 տարվա հարաբերություններից հետո բաժանվեց Ժերար Պիկեից։ Թվում էր, թե ամեն ինչ պետք է անցյալում մնա, սակայն երգչուհին կրկին խոսել է իրենց սիրավեպի մասին։

«Երկար ժամանակ իմ կարիերան դադարի վիճակում էր, որպեսզի ես կարողանայի Ժերարի հետ լինել, մինչ նա ֆուտբոլ էր խաղում: Հանուն սիրո շատ զոհողություններ են եղել»,- The Sunday Times-ին տված հարցազրույցում խոստովանել է Շակիրան։

Հիշեցնենք, որ կոլումբիացի երգչուհին և «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հանդիպել են 2010 թվականին՝ Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Ի դեպ, նրանք երբեք չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։ «Մենք արդեն ունենք ամենակարևորը` միություն, սեր և երեխաներ: Ամուսնությունը ոչինչ չի փոխի»,- ասել էր երգչուհին Glamour-ին տված հարցազրույցում 2014թ.։ Նրանց ավագ որդին՝ Միլանը ծնվել է 2013 թվականի հունվարին, իսկ երկու տարի անց ծնվել է նրանց եկրորդ որդին՝ Սաշան։