Այրվել է Կարա Դելևինի տունը

Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Կարա Դելևինի հետ. Լոս Անջելեսում այրվել է դերասանուհու առանձնատունը:

Ահա, թե այժմ ինչպիսի տեսք ունի Կարայի յոթ միլիոն դոլար արժողությամբ տունը: Գրեթե ամբողջությամբ այրվել է շինությունը՝ 700 քմ մակերեսով։ Ինքը՝ դերասանուհին, հրդեհի պահին եղել է Մեծ Բրիտանիայում, սակայն տանը եղել են նրա կատուները։ «Իմ սիրտը կոտրված է այսօր. ես չեմ կարողանում հավատալ սրան: Կյանքը կարող է փոխվել մի ակնթարթում։ Հոգ տարեք ձեր ունեցածի մասին»,- գրել է աստղը Stories-ում: Իսկ ավելի ուշ նա երկրպագուներին ասել է, որ հրշեջներին հաջողվել է փրկել իր ընտանի կենդանիներին։

Իսկ այժմ ձեզ հրավիրում ենք տեսնելու, թե ինչպիսի տեսք ուներ Կարայի առանձնատունը դեպքից առաջ։ Շենքը պարունակում էր ժամանակակից արվեստի բազմաթիվ նմուշներ, որոնք Դելևինը հավաքել էր տարիների ընթացքում։ Օրինակ՝ Դևիդ Բոուիի սենյակը։

Այժմ Կարային դեպքից հետո առաջին անգամ են նկատել։ Պապարացիների լուսանկարում դերասանուհին մեքենայում նստած է մոր հետ և երևում է, թե ինչպես է նա հանգստացնում դստերը։