«Մենք քննարկում ենք դա». Նիկոլաս Քեյջը կարող է հայտնվել նոր «Սարդ մարդը» ֆիլմում

Դուք հաստատ երբեք չեք տեսել նման Սարդ մարդ: Նիկոլաս Քեյջը հայտնել է, որ կարող է նկարահանվել սուպերհերոսների առաջիկա սերիալում։

«Դե, կարող եմ ասել, որ քննարկում ենք։ Գաղտնիք չէ, որ ինձ դուր է գալիս այս կերպարը։ <…> Կարծում եմ այս հերոսը բազմաթիվ կերպարների մարմնացում է։ «Ես կկարողանամ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի իմ սիրելի դերերը՝ Ռոբինսոնը, Բոգարտը, Քեգնին, փոխանցել Սթեն Լիի գլուխգործոցը համարվող կերպարին»,- ասել է դերասանը Collider-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Նիկոլասը հնչյունավորել է Սարդ-մարդը 2018 թվականի «Spider-Man. Into the Spider-Verse» անիմացիոն ֆիլմում։ Իսկ Spider-Man Noir շարքը, որը հիմնված է Marvel-ի համանուն կոմիքսների շարքի վրա, հայտարարվել է 2023 թվականի փետրվարին։