«Գրեթե դրախտ». Ռոնալդուն երեխաների հետ հանգստից տեսանյութ է հրապարակել

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի ժամանակ է անցկացնում Սաուդյան Արաբիայում։ Նա ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան տեսանյութ, որում երեխաների հետ ձեռք ձեռքի տված զբոսնում է ոսկեգույն ավազով ծածկված լողափով:

«Գրեթե դրախտ», – մակագրել է Ռոնալդուն տեսանյութը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային պայմանագիր է կնքել տեղի «Ալ-Նասր» ակումբի հետ։ Աշխատանքից ազատ ժամանակ հարձակվողը սիրում է հանգստանալ երկրի լողափերում։