Քեյթ Միդլթոնին վիրահատությունից 2 ամիս անց առաջին անգամ նկատել են հանրային վայրում (լուսանկար)

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին հունվարին տեղի ունեցած վիրահատությունից հետո առաջին անգամ նկատել են հանրային վայրում, գրում է Daily Mail-ը:

Թագավորական ընտանիքի անդամն անցած հանգստյան օրերին այցելել է Windsor Farm Shop, որտեղ ամուսնու՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի հետ գնումներ է արել:

Նշվում է, որ Միդլթոնը, չնայած նրա առողջական վիճակի հետ կապված բոլոր շահարկումներին,  առողջ, երջանիկ և հանգստացած տեսք է ունեցել:

Պարբերականը նկատում է, որ Ուիլյամն ու Քեյթը վերջին շաբաթների ընթացքում խորապես ընկճված էին սոցիալական մեդիայում Քեյթի առողջության և գտնվելու վայրի մասին բամբասանքների ու շահարկումների պատճառով: