Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Բաքու

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Բաքու. այս մասին հայտնում է Газета.ru-ն։

Հրապարակված տեսանյութում Կիրկորովը 4 հոգու ուղեկցությամբ դուրս է գալիս Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից՝ նստելով մեքենա: Արտիստը չի խոսել լրագրողների հետ: 

Ավելի վաղ Կիրկորովը միասնության կոչ էր արել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Նա համերգի վայրն անվանել է շատ արտիստների տուն: