Chanel-ը ամբողջությամբ լքում է Ռուսաստանը

Chanel նորաձևության տունը որոշել է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը:

Ապրանքանիշը որոշել է լքել Ռուսաստանը։ Ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարածքների վարձակալության պայմանագրերի խզման շուրջ։ Փորձագետները մերժումը պայմանավորում են Ռուսաստան ավելի քան 300 եվրո (30 հազար ռուբլի) հագուստի և աքսեսուարների ներմուծման պատժամիջոցներով։

Նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին՝ բազմաթիվ համաշխարհային բրենդներ լքել են ռուսական շուկան: