Քիմ Քարդաշյանը բաժանվել է Օդել Բեքհեմ կրտսերից

Կարծես ավարտվեց հերթական ռոմանտիկ պատմությունը. Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են, հայտնում է Daily Mail-ը։

Երկրպագուները ահազանգել են, երբ հասկացել են, որ երկուսին միասին չեն տեսել Vanity Fair երեկույթից հետո: Եվ, ինչպես պարզվեց, ոչ իզուր։ «Նրանք այլևս չեն հանդիպում», – ասել է ինսայդերը: Զույգի բաժանման պատճառներն անհայտ են։

Հիշեցնենք, որ աստղերի հարաբերությունների մասին հայտնի է դարձել փետրվարին։ Առաջին անգամ սկսել են խոսել 43-ամյա Քարդաշյանի և 31-ամյա մարզիկի կապի մասին 2023 թվականի սեպտեմբերին։ Ի դեպ, Օդելը նախկինում հարաբերությունների մեջ էր Քիմի քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ։

Քիմ Քարդաշյանը նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ։ Նրանք ծանոթացել են 2004 թվականին, սակայն երկար ժամանակ թաքցրել են իրենց սիրավեպը։ 2012 թվականին աստղերը միասին հայտնվեցին Փարիզի Նորաձևության շաբաթին, իսկ արդեն 2014 թվականին նրանք պաշտոնապես դարձան ամուսիններ։ Սակայն 2021 թվականի սկզբին տաբլոիդները հայտնեցին, որ Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել ռեփերից։ Նախկին զույգը միասին մեծացնում է իրենց դստերը՝ Նորթին, որդուն՝ Սեյնթին և Չիկագոյին և Փսալմին, որոնք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։