Առնոլդ Շվարցենեգերը ծանր վիրահատությունից հետո նմանվել է Տերմինատորին

Առնոլդ Շվարցենեգերն իր բաժանորդների հետ կիսվել է լուրով, որ լուրջ վիրահատության է ենթարկվել՝ սրտի ռիթմավարի տեղադրման համար։

Դերասանը անկեղծ հայտարարություն է արել իր Arnold’s Pump Club փոդքաստում: Այնուհետև նա կատակել է, որ իսկապես նման է «Տերմինատոր» ֆիլմի իր հայտնի հերոսին։ Լիարժեք ապաքինման համար Առնոլդին հանգիստ է պետք, հոլիվուդյան աստղը ստիպված կլինի հրաժարվել մարզասրահում կանոնավոր մարզումներից։ Ինչպես ինքն է ասել, բժիշկները նրան խորհուրդ են տվել նման վիրահատության ենթարկվել սրտի անկանոն բաբախյունի հետ կապված խնդրի պատճառով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դենի Դե Վիտոն նախատեսում է նոր նախագիծ նկարահանել «Երկվորյակներ» կատակերգությունում իր նախկին գործընկերոջ՝ Առնոլդ Շվարցենեգերի հետ։