Քանյե Ուեսթն այժմ Ye-ն է. ռեփերը փոխել է իր անունը

Քանյե Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչ Միլո Յանոպուլոսը սթրիմինգային հարթակներում և ինտերնետային ռեսուրսներին ուղղված գրավոր հայտարարության մեջ պահանջել է, որ ռեփերին այժմ կոչեն իր նոր անունով՝ Ye։

Երաժիշտը փոխել է անունը, իսկ նոր տարբերակը չունի հայրանուն կամ ազգանուն։ Այս մտքի մասին ռեփերը հայտնել էր ավելի վաղ՝ դեռ 2018թ.: Որոշումն ընդունվել է մի պատճառով. նոր անվանումը կրոնական նշանակություն ունի. Սուրբ Գրություններում այս բառը հաճախ օգտագործվում և թարգմանվում է որպես «դու»:

Ավելի վաղ Յեն Սան Ֆրանցիսկոյում կայացած համերգի ժամանակ ևս մեկ քննարկման առիթ էր տվել։ Կատարողը բեմ է բարձրացել ռուսերեն «*** Адидас» մակագրությամբ շապիկով: