Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել

Լավ լուր! Ռոբերտ Պատինսոնը և նրա ընկերուհի Սուկի Ուոթերհաուսը ծնողներ են դարձել։ Պապարացիները Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ լուսանկարել են երեխայի հետ զույգին։ Մենք շատ ուրախ ենք նրանց համար:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Պատինսոնի և Սուկի Ուոթերհաուսի հարաբերություններն առաջին անգամ քննարկվել են 2018 թվականի ամռանը։ Հետո նրանց լուսանկարել էին համբուրվելիս։

Անցած տարեվերջին զույգն առաջին անգամ միասին հայտնվեց հանրության առաջ։ Դերասանի սիրեցյալի մասին մանրամասն կարդացեք այստեղ։