Շատ թեժ. Թեյլոր Սվիֆթին լուսանկարել են Բահամյան կղզիներում սիրելիի հետ կրքոտ համբուրվելիս

Արև, ամայի լողափ և ձեր սիրելին. էլ ի՞նչ է ձեզ հարկավոր հանգստի համար: Ահա թե ինչպես է երգչուհի Թեյլոր Սվիֆթը իր հանգիստն անցկացնում ֆուտբոլիստ Թրևիս Քելսիի հետ Բահամյան կղզիների Հարբոր կղզում։

Զույգին հաջողվում է վայելել ոչ միայն գեղեցիկ տեսարաններն ու օվկիանոսը, այլև միմյանց։ Պապարացիները կարողացել են կադր որսալ աստղի համբույրից: Բացի ծովափին քնքշությունից, լուսանկարում ֆիքսված են Թեյլորի և Թրևիսի օվկիանոսում լողալու և արևայրուք ընդունելու պահերը: Ինչպես նշում է Page Six-ը, սիրահարները ժամանակ են անցկացնում Rosalita House կալվածքում, որտեղ մեկ գիշերակացն արժե 15000 դոլար։

Ավելի վաղ Թեյլոր Սվիֆթը Ավստրալիայում համերգի ժամանակ փոխել էր երգի տողերը՝ հանուն իր սիրելիի։