Սոբչակն իր հովանու ներքո է վերցրել Crocus-ում կատարվածից հետո ծնողներին կորցրած երեխաներին

Քսենիա Սոբչակը անմասն չի մնացել մարտի 22-ի երեկոյան Կրոկուսում տեղի ունեցած ողբերգությունից: Մասնավորապես, լրագրողն իր հովանու ներքո է վերցրել ողբերգության պատճառով ծնողազուրկ մնացած երեխաներին։ 

«1,5 միլիոնը փոխանցվել է ահաբեկչության ժամանակ ծնողներին կորցրած երեխաների ընտանիքներին՝ Վասյա և Միշա Սոկոլովներին, Վարյա և Վովա Դորոֆեևներին: Բացի դրամական օգնությունից, երեխաների խնամակալությունը կվերցնեմ կրթական առումով՝ կօգնեմ վճարովի բուհերում, անհրաժեշտության դեպքում՝ կրկնուսույցների հարցում», – գրել է Սոբչակը: