Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից

Դերասանուհի Եվա Մենդեսը բացատրել է, թե ինչու է որոշել հրաժարվել կինոկարիերայից. աստղի խոսքերը մեջբերում է People-ը։

50-ամյա Եվա Մենդեսը մարտի 26-ին հյուրընկալվել է Today շոուին, որի եթերում խոստովանել է, որ հրաժարվել է ֆիլմերում նկարահանվել իր դուստրերի՝ 9-ամյա Էսմերալդա Ամադա Գոսլինգի և 7-ամյա Ամադա Լի Գոսլինգի պատճառով։

Նրա խոսքով՝ ամուսինը՝ կինոաստղ Ռայան Գոսլինգը, աջակցել է իր որոշմանը։

«Դա գրեթե նման էր այսպիսի ոչ բանավոր համաձայնության՝ լավ, նա (Գոսլինգը) կաշխատի, ես կաշխատեմ այստեղ (տանը)», – պատմել է Եվա Մենդեսը:

Դերասանուհին նաև նշել է, որ իր բախտը բերել է, քանի որ շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։

Ռայան Գոսլինգը Եվա Մենդեսի հետ հարաբերությունների մեջ է 2011 թվականից։ Սիրահարները երկու դուստր ունեն՝ Էսմերալդան և Ամադան։ 2022 թվականի նոյեմբերին հայտնիները գաղտնի հարսանիք են անցկացրել։ Դերասանները գրեթե չեն խոսում իրենց անձնական կյանքի մասին և չեն ցուցադրում իրենց դուստրերին սոցիալական ցանցերում։