Ալեսանդրո Միքելեն Valentino-ի նոր կրեատիվ տնօրենն է

Valentino-ի նոր կրեատիվ տնօրեն է դարձել Ալեսանդրո Միքելեն։ Այս մասին հայտնում է WWD-ն։ «Ես մեծ ուրախություն և մեծ պատասխանատվություն եմ զգում նորաձևության տանը միանալու համար, որտեղ «գեղեցկություն» բառը փորագրված է բացառիկ նրբագեղության, նրբաճաշակության և ծայրահեղ գեղեցկության կոլեկտիվ պատմության մեջ», – ասել է հայտնին: Նրա առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերին Փարիզում։ Նշենք, որ դիզայների նշանակման մասին լուրերը հայտնվեցին ընդամենը մի քանի օր առաջ։ Շնորհավորում ենք նրան կարիերայի նոր փուլի կապակցությամբ:

Անգործ չի մնա նաև նորաձեւության տան նախկին կրեատիվ տնօրեն Պիերպարլո Պիչոլին, ով 25 տարի հավատարիմ է նրան։ Ինսայդերները հայտնում են, որ նա կարող է զբաղեցնել Givenchy-ի կամ նույնիսկ Balenciaga-ի կրեատիվ տնօրենի տեղը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի աշնանը դիզայները լքել է Gucci-ն, որտեղ աշխատել է 20 տարի։