Թիմոթի Շալամեն պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ

Թիմոթի Շալամեն բազմամյա պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ։ Այս մասին հայտնում է Variety-ն։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք իսկապես հիացել ենք Թիմոթիի նվիրվածությամբ իր արվեստին, որն ակնհայտ է նրա ընտրած դերերի բազմազանությունից և խորությունից», – ասել է Warner Bros-ի ներկայացուցիչը: Ինչպես հայտնի դարձավ, նման պայմանագիրը «Դյուն» և «Վոնկա» ֆիլմերի հաջող պրեմիերայի արդյունքն է։ Հետագա նախագծերում արտիստը հանդես կգա որպես դերասան և պրոդյուսեր։ Այս գործարքի գումարը չի հաղորդվում։

Ի դեպ, ստուդիայի նման առաջարկն իսկապես շահավետ է, քանի որ այն ոչ մի կերպ չի սահմանափակում Թիմոթիին այլ ընկերությունների հետ աշխատելու հարցում։

Ի դեպ, ավելի վաղ գրել էինք, որ «Դյուն» ֆիլմի երկրորդ մասը ընդամենը կես ամսում դարձել է ամենաշատ եկամուտ ունեցող համաշխարհային պրեմիերան։