Դուա Լիպայի վրա հեռախոսով «հարձակվել է» երկրպագուն. ինչի՞ մեջ են մեղադրում երգչուհուն

Dua Lipa beim Jingle Bell Ball 2022 des Radiosenders Capital FM in der O2 Arena. London, 11.12.2022 *** Dua Lipa at Capital FM radio stations Jingle Bell Ball 2022 at the O2 Arena London, 11 12 2022. Foto:xS.xVasx xFuturexImage

Դուա Լիպան ռեժիսոր Ռոմեն Գավրասի հետ բաժանվելուց հետո երկար չտանջվեց։ Երգչուհին մխիթարություն է գտել Fantastic Beasts ֆիլմի դերասան Կալում Թերների հետ հարաբերություններում։ Իր սիրելիի հետ զբոսանքներից մեկի ժամանակ նրանց նկատել է մի երկրպագու, ով ցանկացել է լուսանկարվել նրա հետ։ Սակայն աստղի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել՝ դա տեղի ունենա։ Այնքան, որ երկրպագուհին, կարծես, քիչ էր մնացել կոտրեր ի հեռախոսը (վնասել է այն հաստատ): Համացանցի օգտատերերը կարծում են, որ 28-ամյա երգչուհին պետք է մի փոքր ավելի քաղաքավարի լիներ աղջկա նկատմամբ։

«Դա այնքան կոպիտ էր», «Երկրպագուի հետ վարվելու լավագույն ձևը չէ», «Որտե՞ղ կլիներ Դուա Լիպան առանց երկրպագուների և փողի», «Ամոթալի արհամարհանք երկրպագուի հանդեպ, ով պարզապես ուզում էր լուսանկարել»: – գրել են տեսանյութի տակ։

Այնուամենայնիվ, կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ չարժե ներխուժել աստղի անձնական տարածք. «Դրանում նա է մեղավոր: Հուսով եմ՝ հեռախոսը կոտրված է»։