Օրվա խոսակցություն․ Շակիրան հանդիպում է «Էմիլին Փարիզում» ֆիլմի աստղի հետ

Ո՞ւմ հետ չի վերագրվել Շակիրային սիրավեպ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո: Այժմ տաբլոիդները հայտնում են, որ երգչուհին կարող է հարաբերությունների մեջ լինել «Էմիլին Փարիզում» ֆիլմի դերասանի հետ։

Նախօրեին կոլումբիացի կատարողին ընթրիքից հետո լուսանկարել են Լյուսիեն Լավիսքունտի հետ, ով շոուում խաղում էր Էմիլիի սիրեկանի դերը Լոնդոնից։ Բայց սա դեռ ամենը չէ. դերասանը նկարահանվել է նաև երգչուհու՝ Puntería երգի վերջին տեսահոլովակում, որը նա ձայնագրել է Cardi B-ի հետ։

Հիշեցնենք, որ Շակիրան և Ժերար Պիկեն սկսել են հանդիպել 2011 թվականին: Չնայած երկարատև հարաբերություններին՝ զույգը պաշտոնապես ամուսնացած չէր։ Նրանք բաժանման մասին հայտարարեցին 2022 թվականի ամռանը։ Նախկին սիրեկանները միասին երկու որդի են դաստիարակում` 11-ամյա Միլանին, 9-ամյա Սաշային։