Մաքոլեյ Կալկինը խոստովանել է, որ արձակուրդների ժամանակ թաքնվել է հյուրանոցի անձնակազմի մեջ

SAN FRANCISCO, CA - AUGUST 06: Macaulay Culkin, co-founder of lifestyle media Bunny Ears, is the honorary bell ringers of the Nasdaq Closing Bell from the Nasdaq Entrepreneurial Center on August 6, 2019 in San Francisco, California. They were joined by the graduating class of the Lehigh Startup Academy and Jeff Thomas of Nasdaq (Back L) (Photo by Kimberly White/Getty Images for Nasdaq Entrepreneurial Center)

«Տանը մենակ» ֆիլմի աստղ Մաքոլեյ Կալկինը երկրպագուներին զարմացրել է իր նոր հնարքով։ Դերասանը որոշել է ձևանալ հյուրանոցի անձնակազմի անդամ, որտեղ իջևանել է իր հարսնացու Բրենդա Սոնգի հետ։

43-ամյա դերասանն իր ապագա կնոջ հետ հանգստյան օրերն անցկացրել է Մեքսիկայում։ Նրանք նշում էին Բրենդայի ծննդյան օրը։ Ամեն ինչ ընթանում էր սովորական սցենարով, մինչև որ զույգն այցելել է հյուրանոցի նվերների խանութը:

«Ես գտա այս վերնաշապիկը: Այդ ժամանակվանից ես նման էի անձնակազմին։ Ես որոշեցի բոլոր չորս օրերն անցկացնել լողավազանի մատուցողի, տնային տնտեսուհու, օգնականի, սենյակի սպասարկման դիմակներով»,- գրել է Կալկինը սոցցանցում։

Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել հյուրանոցին շապիկի համար։ Կալկինը նշել է, որ իսկապես իրեն հյուրանոցի թիմի անդամ է զգացել: