Ուշադրություն, թեժ է․ Բելլա Հադիդը լուսանկար է հրապարակել ձիավարությունից

Դատելով վերջին գրառումից՝ Բելլա Հադիդը, իր նոր կովբոյ ընկերոջ՝ Ադան Բանուելոսի հանդեպ ունեցած սիրո հետ մեկտեղ, հետաքրքրություն է ցուցաբերում նաև ձիասպորտի նկատմամբ։

«Իմ պարող տղա Թակերի հետ հասանք մեր երկրորդ ճանապարհորդությանը մեր առաջին Non Pro միջոցառմանը միասին: Ես շատ ուրախ եմ»,- մակագրել է մոդելը հրապարակումը։

Ձիավարության համար Բելլան ընտրել է դասական տեսք՝ սպիտակ վերնաշապիկ, կովբոյական գլխարկ և լայն բեժ տաբատ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոդելը որոշել է լուրջ քայլի գնալ հանուն իր սիրելիի՝ Ադան Բանուելոսի։ Բելլան տեղափոխվել է Տեխաս: