Չերետի, մի կողմ քաշվիր. հայտնի է Լեոնարդո ԴիԿապրիոյի նոր «սիրելիի» անունը

Բևերլի Հիլզի հյուրանոցում խորհրդավոր անծանոթուհու հետ ընթրիքը հակադարձ արդյունք է տվել դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին: Քանի որ 49-ամյա Լեոն արդեն հանդիպում էր 25-ամյա մոդել Վիտորիա Չերետիի հետ, պատմությունը սուր ընթացք է ստացել։

Ավելին, ԴիԿապրիոն փորձել է ինկոգնիտո մնալ։ Նա հանդիպմանը ներկայացել է բեյսբոլի գլխարկով, դիմակով և արևային ակնոցով:

Պարզվում է, որ նրա ուղեկիցը Ստելլա Մաքքարթնին է՝ հայտնի կենդանիների ակտիվիստ և երաժիշտ Փոլ Մաքքարթնիի դուստրը։ Daily Mail-ը հայտնում է, որ զույգը հանդիպել է բնապահպանական հարցեր քննարկելու համար։

ԴիԿապրիոն երկար ժամանակ զբաղվում է բնապահպանական խնդիրներով և 24 տարեկանում հիմնադրել է իր սեփական հիմնադրամը, որը պաշտպանում է վայրի բնությունը։ Նա նաև ընտրվել է որպես Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան:

Ստելլայի հետ Լեոնարդոյի սիրավեպի մասին լուրերը դեռ չեն հաստատվել։ Հայտնի է, որ հայտնիները ընդհանուր կիրք ունեն շրջակա միջավայրի համար պայքարում:

Ինչ վերաբերում է Վիտորիա Չերետիին, ապա նրանց հարաբերությունները, ընդհակառակը, միայն ավելի են ամրապնդվում։ Վերջերս աղջիկը հանրության առաջ է հայտնվել՝ մատնեմատին մատանիով։ Դրանից հետո երկրպագուները սկսեցին խոսել ԴիԿապրիոյի հետ նրա նշանադրության մասին։