Եվգենի Պետրոսյանի կինն առաջին անգամ ցույց է տվել իրենց նորածին դստերը

Մարտի կեսերին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանը ևս մեկ երեխա է ունեցել։ Տատյանա Բրուխունովան նրան դուստր է պարգևել։ Այսօր արտիստի կինն առաջին անգամ ցույց է տվել երեխայի դեմքը։

«Իմ անվերապահ սիրո կես տարի! Աղջիկս, իմ երազանքը կատարվեց: Իմ Մաթիլդա!»,- դստեր հետ լուսանկարը մեկնաբանել է Տատյանան։

Հիշեցնենք, որ Եվգենի Պետրոսյանի և Տատյանա Բրուխունովայի հարսանիքի մասին հայտնի դարձավ 2019 թվականի դեկտեմբերին։ Արտիստի համար իր նախկին օգնականի հետ ամուսնությունը հինգերորդն էր։ Նրանք միասին մեծացնում են նաև իրենց որդուն՝ Վահանին։