Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի առաջին թիզերը

Այսօրը կարծես թե հարուստ է պրեմիերաներով։ Այս անգամ Disney-ն է թողարկել «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի առաջին թիզերը:

Ֆիլմը նվիրված է Մուֆասային՝ Սիմբայի հորը։ Սյուժեն կծավալվի երկու գծով. առաջինում Ռաֆիկին, Թիմոնը և Պումբան առյուծի ձագին պատմում են իր հոր մասին, իսկ երկրորդում, համապատասխանաբար, ցուցադրվում է Մուֆասայի պատմությունը։ Պրեմիերան, ի դեպ, սպասվում է այս տարվա վերջին։

Հիշեցնենք, որ «Առյուծ արքան» ֆիլմի առաջին էկրանավորումը թողարկվել է 2019 թվականին։ Առաջիկա ֆիլմը լինելու է նրա պրիքվելը։