Ալերգիան կապված է հոգեկան առողջության հետ

Ալերգիան օրգանիզմի գերզգայուն վիճակն է։ Այսօր մոլորակի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակչի մոտ ախտորոշվում է այդ հիվանդությունը: Թե ինչից է առաջանում ալերգիան, հստակ հայտնի չէ: Սակայն, հայտնի է, որ ալերգիկ ռեակցիայի առաջացումը կախված է իմունային համակարգի աշխատանքից:

Հոգեբանները պնդում են, որ չկան հիվանդություններ, որոնք կապված չեն մարդու այս կամ այն ներքին խնդրի հետ: Ալերգիկ ռեակցիաները կապված են հոգեբանական վիճակի հետ: Հոգեբաններն ասում են, որ ալերգիան նման է անհիմն վախի: Նորմայում իմունիտետը պետք է հարձակվի միայն օրգանիզմի թշնամիների վրա`օրինակ, վիրուսների և մանրէների: Սակայն, երբ իմունային համակարգի աշխատանքը խախտվում է, այն սկսում է նույնքան սուր արձագանքել նաև միանգամայն անվնաս բաներին`ծաղկափոշուն, կենդանիների մորթիին, սննդին, տնային փոշուն: Ստացվում է, որ ալերգիայից տառապողի իմունային համակարգը վախենում է այն բաներից, որոնցից պետք չէ վախենալ:
Մեծահասակների մոտ ալերգիան հաճախ դրսևորվում է որպես արձագանք սթրեսին:

Որոշ ալերգիաների դեպքում արդեն բուժումը հնարավոր է: Նույն սեզոնային ալերգիկ  քթաբորբը, միջատների խայթոցի հանդեպ ալերգիան հնարավոր է բուժել իմունոթերապիայի միջոցով, սակայն այն բավականին թանկ է, դժվար հասանելի, և պահանջում է բժշկի ակտիվ միջամտություն ամբողջ ընթացքում, բայց աշխատանքներ տարվում են սննդային ալերգիայի բուժման համար։
Ցավոք, ժամանակակից բժշկությունը դեռ անզոր է ամբողջությամբ վերացնելու այս խնդիրը։
Պարզապես հարկավոր է հետևել հոգեկան առողջությանն ու ներդաշնակությանը, ինչը կօգնի ուժեղացնել իմունային համակարգն ու զերծ մնալ ավելորդ խնդիրներից։