«Playboy»-ի աստղը բարձր պաշտոն է ստացել Դոնի Ռոստովի քաղաքապետարանում

Մարիա Լիմանը, ով հայտնի է դարձել գեղեցկության մրցույթների և «Playboy» ամսագրում համարձակ ֆոտոշարքերի շնորհիվ, այժմ որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Մարիան իր գեղեցկությամբ խենթացնում էր երկրպագուներին՝ նկարահանվում տարբեր էրոտիկ տեսահոլովակներում, ֆիլմերում:

Գեղեցկոհին իր ինստագրամյան էջում երկրպագուներին ուրախացրել է իր լավ նորությամբ. մոդելին Դոնի Ռոստովի քաղաքապետարանում նշանակել են բարձր պաշտոնի, ինչը սակայն, այդքան էլ դուր չեկավ նրա հետևորդներին:
Շատերը հիշեցրին գեղեցկության մրցույթի ինտելեկտուալ փուլում նրա ունեցած ձախողումները.
«Դու չէ՞իր, որ չկարողացար ասել՝ որն է Չեխիայի մայրաքաղաքը»,- ծաղրել են Մարիային նրա լուսանկարների մեկնաբանություններում:

Սակայն Մարիան քամահրանքով է մոտեցել չարախոսների նման մեկնաբանություններին և խոստովանել է, որ հնարավոր է շուտով հրաժարվի այդ պաշտոնից, քանզի հիմա նա ուսում է ստանում Լոնդոնում և չի կարող կրթությունը համատեղել Ռուսաստանում աշխատանքի հետ: