Քանյե Ուեսթը հայտարարել է, որ հետաձգում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում նախատեսված իր համերգը՝ այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ իշխանությունները փորձում են արգելել նրա ելույթը։ Ռեփերը X-ում գրել է, որ որոշումը կայացրել է ինքնուրույն՝ երկար մտածելուց հետո։ Գրում է Radar-ը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վճռական են արգելելու հունիսի 11-ին Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում նախատեսված համերգը և ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները։ 48-ամյա արտիստը վերջին տարիներին կտրուկ քննադատության է արժանացել հակասեմական հայտարարությունների և Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ դրական արտահայտությունների համար։
Ավելի վաղ Միացյալ Թագավորությունը արգելել էր նրա մուտքը երկիր, ինչի հետևանքով չեղարկվել էր նաև նրա մասնակցությամբ նախատեսված երաժշտական փառատոնը։ Երկրի վարչապետ Քիր Սթարմերը նրա հրավերը անվանել էր «խիստ մտահոգիչ»։ 2025 թվականին Քանյե Ուսեթըը թողարկել էր «Heil Hitler» անվանումով երգ, որը արգելվել էր խոշոր հարթակներում։ Ավելի ուշ նա զղջում էր հայտնել իր վարքի համար՝ դա կապելով իր առողջական խնդիրների հետ։















