Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը

Երեկ Ալլա Պուգաչովան նշել է իր ծննդյան տարեդարձը, ռուսական փոփ երաժշտության պրիմադոննան դարձել է 77 տարեկան։ Այդ առիթով նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, հրապարակել է ընտանեկան նոր լուսանկարը, հայտնում է Tert.am-ը։ 

Տարեդարձին ներկա են եղել նրա ավագ դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն իր ամուսնու ՝ Միխայիլ Զեմցովի և նրանց 34-ամյա որդու՝ Նիկիտայի հետ: 

Ռեստորանում արված լուսանկարում նաև Պուգաչովայի կրտսեր երեխաներն են՝ 12-ամյա երկվորյակներ Լիզան և Հարրին: «Ընտանիքը միասին է», – գրառումը մակագրել է Գալկինը: 

Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները գրել են իրենց բարեմաղթանքները և գովաբանել նրա ընտանիքին։ «Ընտանիքը կյանքում ամենակարևոր բանն է։ Այնքան հաճելի է ձեզ այսպես միասին տեսնելը», «Գեղեցիկ կինը գեղեցիկ ընտանիք ունի։ Նրանք բոլորը գեղեցիկ են»։ «Նույնիսկ Նիկիտան թռավ տատիկին շնորհավորելու։ Ապրես, տղերք»։ «Հրաշալի և գեղեցիկ ընտանիք։ Ալլան հրաշալի է», – գրում են օգտատերերը՝ նշելով, թե որքան «երջանիկ» տեսք ունի Պուգաչովան։

Ավելի վաղ Պրիմադոննային շնորհավորել էր նրա նախկին ամուսինը՝ Ֆիլիպ Կիրկորովը, ով նրան անվանել է «հիանալի կին» և հույս հայտնել հանդիպման մասին: Երգչուհուն շնորհավորել են նաև նրա ընկերները և գործընկերները։