«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված

Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը: ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն, հայտնում է Tert.am-ը:

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու  առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․

1 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

  • «Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան
  • «Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան
  • «Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան

2. Լավագույն վավերագրական ֆիլմ

  • «Բնակիչները»-ռեժիսոր՝  Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի
  • «Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո
  • «Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան

3․ Լավագույն  մոնտաժ

Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները» 

Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»

4․  Լավագույն հնչյունային ձևավորում

Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»

Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»

5.  Լավագույն նկարչական ձևավորում

Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»   

Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը» 

Արմեն Ղազարյան- «Վազգեն. Վերջին Սպարապետը»   

6.  Լավագույն երաժշտություն

Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»

Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը» 

7.  Լավագույն օպերատորական աշխատանք

Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»

Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը»    

8.  Լավագույն  սցենար

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»                  

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»   

9.  Կնոջ լավագույն դերակատարում

Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»                            

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»                      

Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»   

10.  Տղամարդու լավագույն դերակատարում

Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»                          

Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»          

Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը» 

11․  Լավագույն ռեժիսորական աշխատանք

Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»              

Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»       

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»   

12․ Լավագույն խաղարկային ֆիլմ

«Արտոյի երկիրը»

«Մեդալի հակառակ կողմը»

«Վազգեն. Վերջին Սպարապետը»

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։