Ինչու էր Քենդալ Ջենները կասկածում Ջեյքոբ Էլորդիի հետ սիրավեպ սկսելուց առաջ

Քենդալին և Ջեյքոբին մոտ կանգնած աղբյուրը բացատրել է, թե ինչու էր Ջենները տատանվում դերասանի հետ հարաբերություններ սկսելու հարցում, ինչպես հաղորդում է Page Six-ը։

Ներքին աղբյուրը բացատրել է, որ մոդելը «սկզբում մի փոքր տատանվում էր Ջեյքոբի հետ ունեցած ընկերության պատճառով», հավելելով, որ աստղերը «երկար ժամանակ ճանաչում են միմյանց և գտնվում են նույն շրջանակներում»։ Այժմ Քենդալն ու Էլորդին «նոր են սկսել ավելի շատ շփվել` տեսնելու, թե ինչի կհասնեն»։

Ներքին աղբյուրը նաև նշել է, որ Քենդալը բավականին զգույշ և փակ է, ուստի դանդաղ է առաջ գնում. «Նա այն մարդկանցից չէ, ովքեր շտապում են որևէ բանի մեջ, հատկապես այն մեկի հետ, ում հետ ընկերներ են»։ Մեկնաբանելով Ջենների և Էլորդիի հարաբերությունների բնույթը՝ աղբյուրը նշել է, որ աստղերի միջև «ամեն ինչ հեշտ է», և անկասկած հետաքրքրություն կա երկու կողմերից էլ։