«18+ շարքից». Պոլինա Գագարինայի գայթակղիչ լուսանկարները - Showbiz.am

«18+ շարքից». Պոլինա Գագարինայի գայթակղիչ լուսանկարները

By

Գեղեցիկ երգչուհի Պոլինա Գագարինան մեծ հռչակ ձեռք բերեց՝ 2003 թվականին մասնակցելով «Աստղերի ֆաբրիկա-2» հեռուստանախագծին։ Նա կատարում էր Մաքսիմ Ֆադեևի երգերը, որոնք նրան մեծ հաջողություն ու հաղթանակ բերեցին։ Նախագծի ավարտից հետո Պոլինան հրաժարվեց համագործակցել Ֆադեևի հետ։
Գեղեցկուհին ամուսնալուծվել է տարիներ առաջ: Բաժանման պատճառը ամուսնու խանդն էր, ինչը երգչուհու համերգային անդադար շրջագայությունների հետևանքն էր:
32-ամյա Գագարինան հիմա կրկին ամուսնացել է և երջանիկ է ամուսնու հետ:
Նա շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր տեսահոլովակներով ու համերգներով:
Իր ինստագրամյան հետևորդներին երգչուհին ուրախացրել է իր գայթակղիչ լուսանկարներով, որոնք վերնագրել է՝ «18+ շարքից»: Պոլինայի լուսանկարները հիացրել են երկրպագուներին, ովքեր արժանացրել են նրան բազմաթիվ հաճոյախոսությունների:
Հիշեցնենք, որ երգչուհին իր գեղեցիկ լուսանկարների հետ մեկտեղ հաճախ է կիսվում իր կյանքի փորձով ու խորհուրդներով՝ պատմելով իր հետևորդներին՝ ինչպես է տարիներ առաջ կարողացել նիհարել 15 կգ: Երգչուհին սոցիալական կայքերում առողջ ապրելակերպի ջատագողներից է, նա երբեք չի  զլանում պատասխանել երկրապագուների հարցերին և ոգեշնչում է նրանց իր օրինակով:

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ