Ինչո՞ւ է Գալուստյանը լքել «ТНТ» հեռուստաալիքը

Հայտնի հաղորդավար և դերասան Միշա Գալուստյանը հայտնել է իր երկրպագուներին, որ այուսհետ իր ստեղծագործական գործունեությունը ծավալելու է ոչ թե «ТНТ» հեռուստաալիքում, այլ «СТС»: Ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամը, ով իր հումորի լավ զգացումի և խարիզմայի շնորհիվ ձեռք բերեց մեծ ճանաչում ու միլիոնավոր երկրպագուներ այժմ «СТС» հեռուստատեսության եթերում Սերգեյ Սվետլակովի հետ վարելու է «Ռուսները չեն ծիծաղում» հեռուստածրագիրը և նկարահանվելու է 2-3 հումորային հեռուստասերիալներում:
Լրագրողների հետ զրույցում դերասանը նաև պատմեց, որ ֆիլմւոմ նկարահանվելու առաջարկ է ստացել:
Գալուստյանը հավատացնում է, որ նախկին գործընկերների հետ հարաբերություններն իդեալական են և այս փոփոխությունը չի ազդել իրենց շփման վրա:
Գալուստյանը նաև շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մուրուգովին և խոստացել է նրան, որ ամեն բան կանի, որպեսզի իր աշխատանքով աշխարհն ավելի լավն ու բարին դարձնի և ուրախություն պարգևի իր հեռուստադիտողին: