Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը երկրպագուներին «Ավատար 2» ֆիլմից լուսանկարներ է ներկայացրել

Չնայած այն հանգամանքին, որ հանրահայտ «Ավատար» ֆիլմի երկրորդ մասը, նախնական տեղեկությունների համաձայն, չի թողարկվելու մինչև 2021 թվականը, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ֆիլմի երկրպագուներին «Ավատար 2» ֆիլմից լուսանկարներ է ներկայացրել․ այս մասին գրել է Daily Mail-ը:

Ներկայացված չորս լուսանկարները պատկերում են Պանդորա մոլորակը:
Ֆիլմի ռեժիսորը լուսանկարները ներկայացրել է Լաս Վեգասի Նևադա նահանգում կայացած Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի (CES) ժամանակ:

«Ավատար»-ի երկար սպասված շարունակության պրեմիերան կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախապես պլանավորված 2020-ի դեկտեմբերի 18-ի փոխարեն: Արկածային ֆիլմի երրորդ մասը կթողարկվի ոչ թե 2021, այլ 2023 թվականին, չորրորդ մասը՝ 2025-ին թվականին` 2024 թվականի փոխարեն:

Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է 21st Century Fox-ի ակտիվների՝ Disney-ին փոխանցվելու հետ: Գործարքի արդյունքում Disney-ը ձեռք է բերել հայտնի X-Men, The Simpsons և Avatar ֆիլմերի հեղինակային իրավունքները:

Ֆիլմերում նկարահանվելու են Սեմ Ուորթինգթոնը, Սիգուրնի Ուիվերը, Վին Դիզելը և Քեյթ Ուինսլեթը: