«Կին լինելը դժվար է». հոլիվուդյան աստղերը գենդեռային հավասարության մասին

ԱՄՆ-ում 2019 թվականը նշանավոր էր նոր հասարակական ծրագրերի մեկնարկով, որոնք միտված էին աջակցելու և պաշտպանելու տարբեր ազգերի պատկանող կանանց իրավունքները:
Forbes-ն իր ընթերցողին է ներկայացրել տարվա բոլոր կարևոր ու նշանակալից իրադարձությունները:

Դեռ 2018 թվականին՝ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում, «Կանացի լավագույն դերը» անվանակարգում հաղթող ճանաչվելուց հետո դերասանուհի Ռեջինա Քինգը շնորհակալական խոսքերից բացի խոսեց նաև Հոլիվուդում՝ տղամարդկանց և կանանց անհավասար հնարավորությունների մասին՝ ասելով, որ այդ մրցանակը մեծ ազդեցություն ու հեաղփոխական դեր ունի ստեղծված իրավիճակում:

«Emmy Award» մրցանակաբաշխության ընթացքում գենդեռային հավասարության մասին խոսեց Միշել Ուիլյամսը. «Կին լինելը դժվար է: Երբ ձեզ կինը, մանավանդ սևամորթ, պատմում է՝ ինչ է իրեն պետք աշխատանքի մեջ լավ արդյունքի հասնելու համար, լսեք նրան»:

Ռեջինա Քինգ և Միշել Ուիլյամս

«National Women’s Law Center» կազմակերպության նախագահ Ֆաթիմա Գոսս Գրեյվսը պնդում է, որ նման հայտարարությունները ավելի են ոգևորում գենդեռային անհավասարության համար պայքարող շարժումը և հանդես են գալիս որպես խթան:

Հոլիվուդում գենդեռային անհավասարության մասին խոսելիս տեղին է հիշել նաև «America’s Got Talent» շոուի ընթացքում տեղի ունեցած սկանդալը, որի հետևանքով սևամորթ կինը հեռացավ մրցույթից՝ չափազանց աֆրիկական սանրվածք ունենալու պատճառով:
Դերասանուհի և պարուհի Ջեննա Դևանը, ոգեշնչվելով այս բոլոր դեպքերից հանրությանը ներկայացրեց «Ինչպես ամեն օր ապրել ավելի լավ կյանքով» գիրքը, որը նա սկսեց կարևոր ու մոտիվացնող նախադասությամբ. «Շոուտով կգա այն ժամանակը, երբ կանայք իրենց հաջողության ճանապարհին կկարողանան պահպանել սեփական անհատաակնությունը, ոչ թե ձևանալ տղամարդ»:

Հունվարին Սերենա Ուիլյամսը հայտարարեց «Serena Ventures» բարեգործական ֆոնդի հիմնադրման մասին, որն աջակցելու է մեծ և փոքր ձեռնարկատեր կանանց՝ բիզնեսի առաջխաղացման հարցում:
Դերասանուհի Սոֆյա Բուշը նույնպես որոշեց հիմնել բարեգործական հիմնադրամ՝ «Detroit Blows» անվամբ, որը ներդրումներ է կատարում բացառապես կին գործարարների պրոյեկտներում: