«Աշխարհի բոլոր կանայք երազում են հայ ամուսին ունենալու մասին». Ալյոնա Սվիրիդովայի և Դավիթ Վարդանյանի նոր լուսանկարը

Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան հանրությանն է ներկայացրել իր երիտասարդ սիրելիին՝ Դավիթ Վարդանյանին։

Instagram-յան իր էջում նա հրապարակել է իրենց համատեղ լուսանկարն ու հայտնել, որ արդեն վաղուց միասին են։
Սվիրիդովան լուսանկարը նվիրել է Դավիթ Վարդանյանի հետ համատեղ կյանքի 11 տարվան։ Սիրելին նրանց երիտասարդ է 14 տարով։

Հիշեցնենք, որ նախկին հարցազրուցներում երգչուհին հաճախ է հիշատակում հայ ամուսնու անունը՝ սիրով խոսելով նրա մասին ու պատմելով մանրամասներ ընտանեկան երջանիկ համատեղ կյանքից:
Հրապարակման մեջ նա օգտագործել է «ազգերի ընկերություն», «ռուսներն ու հայերն արժեն իրար» հեշթեգերը։
Մեկնաբանությունների մեջ երկրպագուներից մի քանիսը նշել են.«Աշխարհի բոլոր կանայք երազում են հայ ամուսին ունենալու մասին»: