49-ամյա Նաոմի Քեմբլը հանդիպում է 28-ամյա ռեփերի հետ (լուսանկարներ)

Աշխարհահռչակ մոդել Նոմի Քեմբլը հանդիպում է 28-ամյա ռեփեր Burna Boy-ի հետ:
Brit Awards մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին զույգը ներկայացել է միասին: Սուպերմոդելն ու երաժիշտն ամբողջ երեկոյի ընթացքում չեն հեռացել միմյանցից ու շրջապատին հասկացրել են, որ իրենց ավելին է կապում, քան ընկերությունը…
Սիրավեպի մասին լուրերը թեժացել են, երբ զույգին տեսել են միասին Լոնդոնում՝ «Chiltern Firehouse» ռեստորանում:

«Նաոմին ու Դամինին շատ մտերիմ են միմյանց հետ։ Նրանք նստած էին ռեստորանում, և նկատելի էր, որ նրանց միջև զգացմունքներ կան»,-  The Sun պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է աստղային զույգի ժամադրությանն ականատես երկրպագուն:

Հիշեցնենք, որ Նաոմի Քեմբլը տարիներ առաջ հանդիպում էր ռուս միլիոնատեր Վլադիմիր Դորոնինի հետ։ Գործարար Դորոնինը լքել էր կնոջը, որպեսզի կարողանա օրինականացնել իր հարաբերությունները Նաոմիի հետ։ Սակայն զույգը բաժանվեց Վլադիմիր Դորոնինի երիտասարդ սիրուհու պատճառով: