Լողազգեստով և ադամանդներով․ Ջենիֆեր Լոպեսը հանգստանում է Մայամիի լողափում - showbiz.am

Լողազգեստով և ադամանդներով․ Ջենիֆեր Լոպեսը հանգստանում է Մայամիի լողափում

By

50-ամյա Ջեննիֆեր Լոպեսը իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նա ցուցադրում է իր հանգիստը Մայամիի լողափում։
Երգչուհին ներկայացել է խորը լանջաբացվածք ու բաց մեջք ունեցող սպիտակ լողազգեստով։ Նրա կերպարն ամբողջացնում են ապարանջանները, Chanel բրենդի ականջօղերը և ադամանդե քարով մատանին, որը նրան նվիրել է փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը։
«Ոչ ոք չի սիրում ստվերային լողափ»,- միլիոնավոր լայքեր հավաքած հրապարակմանը կից նշել է երգչուհին։

Ջեննիֆերը միայնակ չի հանգստանում, նրա հետ է Սթիվ Մակկին՝ երգչուհուն վոկալ դասավանդողը։ Սթիվը նաև աշխատել է Սելենա Գոմեսի, Քրիս Մարտինի, Քելի Ռոուլանդի, Նիկոլ Շերզինգերի հետ։
Լողափում մի քանի ժամ անցկացնելուց հետո Լոպեսը վերադարձել է «Standard» հյուրանոց։ Պապարացիները երգչուհուն նկատել են հենց հյուրանոցի մուտքի մոտ, սակայն առանց ապագա ամուսնու ընկերակցության։
Լոպեսը և 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են մարտի 9-ին, և շշուկների համաձայն՝ պատրաստվում են մոտ ժամանակներում ամուսնանալ։ Ինչպես խոստովանել է երգչուհին՝ նա չի շտապում ամուսնանալ, որովհետև չի ցանկանում, որպեսզի ամեն ինչ ստացվի շտապողաբար, ինչպես նախորդ երեք անգամները։

«Դա շատ ծիծաղելի է, որովհետև երբ մենք նշանադրվեցինք, ես մտածեցի՝ մենք պատրաստվում ենք մի քանի ամսից ամուսնանա՞լ։ Նախկին մտածելակերպը վերադարձավ անհույս, ռոմանտիկ անհեթեթության հետ միասին։ Այդ ամեն ինչի միջով ես արդեն 3 անգամ անցել եմ։ Ես որոշեցի՝ եթե մենք պատրաստվում ենք միասին ապրել մինչև մեր կյանքի վերջ, ապա ինչի համար է այդ շտապողականությունը։ Եթե մենք իսկապես պատրաստվում ենք դառնալ կողակիցներ, եթե մենք իսկապես փորձում ենք ստեղծել այն, ինչը մեզնից ոչ ոք չի ունեցել․․․»,- հայտարարել է երգչուհին Օպրա Ուինֆրիի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Լոպեսի համար սա կլինի 4-րդ ամուսնությունը, իսկ Ռոդրիգեսի համար՝ 2-րդ։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Իրինա Շեյքի սեքսուալ լուսանկարը․ մոդելն ապացուցել է, որ կարանտինը նրա շքեղ կազմվածքի վրա չի անդրադարձել

Իրինա Շեյքը երկար տարիներ եղել է Intimissimi ապրանքանիշի դեմքը: Սա ավելին է, քան պարզապես բիզնես համագործակցությունը։ Անհնար է չնկատել...
Ավելին