Էմինեմը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների համար անվճար սնունդ է ուղարկել (լուսանկարներ) - Showbiz.am

Էմինեմը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների համար անվճար սնունդ է ուղարկել (լուսանկարներ)

By

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Էմինեմը (Մարշալ Բրյուս Մեթերս) Միչիգան նահանգի Դեթրոյտ քաղաքի հիվանդանոցներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժաշխատողների համար սնունդ է ուղարկել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Հենրի Ֆորդի անվան հիվանդանոց ուղարկված սպագետիների լուսանկարները աշխատակիցները հրապարակել են ինստագրամ սոցկայքի իրենց պաշտոնական էջում: Սպագետիի տուփերի վրա երևում է «Շնորհակալություն առաջնագծում պայքարողներին» գրությունը։

Հրապարակմանը կից կատարված գրառման մեջ հիվանդանոցի բուժաշխատողները շնորհակալություն են հայտնել երգչին համեղ սննդի համար և նշել են, որ բոլոր աշխատակիցները վայելել են այն։

Դեթրոյտի բժշկական կենտրոնի աշխատակիցները, իրենց հերթին, թվիթերյան գրառմամբ նույնպես շնորհակալություն են հայտնել երգչին մատակարարված սննդի համար։

Հիշեցնենք, որ Էմինեմը պատանեկության տարիներն անցկացրել է հենց Դետրոյթ քաղաքում, իսկ նրա երգերում հաճախ կարելի է լսել «մայրիկի ձեռքով պատրաստված» տոմատի մածուկով սպագետիի մասին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Հնդկաստանում ոսկերչական խանութը ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում (լուսանկարներ)

Հնդկաստանի Սուրատ քաղաքում գտնվող ոսկերչական խանութը կորոնավիրուսի համավարակի ֆոնին ադամանդներով զարդարված պաշտպանիչ դիմակներ է վաճառում, հաղորդում է տեղական ANI գործակալությունը: Խանութի...
Ավելին